Բավ է պառակտվել
24-05-2021 09:23

Խաղաղապահները 80 ուխտավորի ուղեկցել են Լեռնային Ղարաբաղի Ամարաս վանք

Ռուսաստանի խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը։ Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները կիրակի ապահովել են 80 հոգուց բաղկացած հայ ուխտավորների խմբի անվտանգությունը Լենային Ղարաբաղի Ամարասի վանք այցելության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ ուխտավորներն Ամարաս էին գնացել Ստեփանակերտից և մոտակա քաղաքներից ու գյուղերից:

«Շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք, որ պաշտպանում եք մեզ։ Երախտապարտ ենք։ Աստված օրհնի ձեզ։ Մաղթում ենք, որ բոլորդ լավ լինեք, մեր հայրենի հողում էլ միշտ խաղաղություն լինի», - ասել է ուխտավոր Վեսմիրա Գաբրիելյանը:

Հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում ռազմական գործողությունների ավարտից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվեց սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Ռուս խաղաղապահները պարբերաբար ապահովում են վանք ալցելելու ցանկություն ունեցող ուխտավորների անվտանգությունը:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Ղարաբաղում հրադադարի մասին: Հայտարարության համաձայն, Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ից: Հայկական կողմը համաձայնեց մի շարք տարածքային զիջումների:

Կրակի և ռազմական գործողությունների դադարը վերահսկելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: