Բավ է պառակտվել
04-06-2019 09:54

ԵԱՀԿ առաքելությունը հունիսի 4-ին դիտարկում կամցկացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին

Արցախի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ հունիսի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը կանցակցնի հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։

Ինչպես նշվել է հայտարարությունում, համաձայն Արցախի Հանրապետության հետ ձեռք բերված պայմանավորվածության, մոնիթորինգը կիրականացվի Մարտունի քաղաքից հարավ-արևելք ընկած հատվածում։

“Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը”,- նշվել է հայտարարությունում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):