Բավ է պառակտվել
05-02-2020 13:22

ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 6-ին դիտարկում կանցկացնի արցախա-ադրբեջանական սահմանագծում

Փետրվարի 6-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, տեղեկացրել է Արցախի ԱԳՆ-ն։
Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն դիտարկումը կանցկացվի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ “Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը”,- նշված է հաղորդագրությունում։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):