Բավ է պառակտվել
31-10-2020 20:20

ՊՆ-ն նախազգուշացրել է Արցախի դեմ ադրբեջանական բանակի կողմից օգտագործվող արգելված ֆոսֆորային զենքի հետևանքների մասին

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. "Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան: Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ: Նույնիսկ բուժաշխատողը, որը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին՝ պետք է վերապատրաստված լինի, այլապես կարող է վերքի բուժման ընթացքում ևս այրվածք ստանալ:"

Ավելի վաղ Gisher.News-ը հայտնել էր Արցախի և Հայաստանի դեմ ֆոսֆոր պարունակող արգելված քիմիական զենքի օգտագործման մասին: