Բավ է պառակտվել
10-12-2020 15:30

Մարտունեցի տղամարդը մոլորվել, անցել է սահմանը. ադրբեջանցիները նրան ծեծել, ապա սպանել են

Արցախի Մարտունի քաղաքի 58-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանը դեկտեմբերի 3-ին մոլորվել է, անցել սահմանը եւ սպանվել ադրբեջանցիների կողմից։ NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Մարտունու քաղաքապետարանից՝ հայտնելով, որ տղամարդու մարմինը դուրս են բերել Կարմիր Խաչի միջնորդությամբ, նրան հուղարկավորել են երկու օր առաջ։

Արարատ Խաչատրյանի ընկերներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ անբարենպաստ եղանակի և սահմանի մոտ լինելու պատճառով տղամարդը մոլորվել է և հայտնվել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում։

Նրա դին դուրս են բերել մի քանի օր անց, մարմնին եղել են բռնության հետքեր, ենթադրվում է՝ նրան սպանել են ծեծի ենթարկելուց հետո։

Մարտունեցի տղամարդը 2 որդի և մեկ դուստր ուներ։ Նա մասնակցել էր պատերազմին։