Բավ է պառակտվել
28-09-2020 12:49

Այս պահի դրությամբ ունենք մոտ 200 վիրավոր․ԱրծրունՀովհաննիսյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում իրավիճակը շփման գծում ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդը շարունակում է թիրախավորել բնակավայրերը: «Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրերը: Մի փոքր առաջ ինձ հասանելի դարձան կադրեր, որտեղ պարզ երևում է, որ ադրբեջանական կողմը հրետանիով հարվածներ է հասցնում Մարտակերտ քաղաքի ուղղությամբ»,- նշել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշել է, որ մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։

«Հակառակորդը որոշ տեղերում հակագրոհ է իրականացրել։ Մեր զինված ուժերը համառ մարտեր են վարում։ Կեղծիք է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր։ Այս պահի դրությամբ ունենք մոտ 200 վիրավոր: 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ: Մեծ մասի վիճակը թեթև է, առաջին բուժ օգնությունից հետո վերադարձել ենք շարք», - հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։