Բավ է պառակտվել
22-10-2020 14:14

Սահմանում ձեզ սպասում են առավել, քան երբևէ. Արցախի նախագահը խրամատից դիմել է ժողովրդին

Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նաև ավելացրել է, որ տղաների հետ հանդիպումից հետո որոշել է Աղդամի մատույցներից՝ հակառակորդից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, հատուկ տեսաուղերձով դիմել մեր ժողովրդին: 


«Այն ներկայացնում եմ հավատով, որ բոլորդ մեկ մարդու նման կհետևեք կոչիս, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից», - նշել է նա:
Ուղերձում նախագահն ասել է, որ հաղթելու համար պետք է հավատալ. «Սահմանում ձեզ սպասում են առավել, քան երբևէ: Սա հայրենական պատերազմ է»: