Բավ է պառակտվել
12-10-2020 15:10

Հայրենիքի փրկության հարցն է. Արայիկ Հարությունյան

Հարգելի ՛ հայրենակիցներ
Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդին՝ ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար: