Բավ է պառակտվել
08-10-2020 18:58

Շուշիի եկեղեցու ռմբակոծության վայրում հայտնաբերված են ՆԱՏՕ-ի արտադրության ռումբի բեկորներ

Շուշի քաղաքի եկեղեցու ռմբակոծության վայրում հայտնաբերվել են օդային ռումբի բեկորներ: Պատյանի վրա նշված սերիական համարը մատնանշում է, որ այն ՆԱՏՕ-ի արտադրության է:

Ռումբի տեսակը և դրա կրիչը որոշելու համար անհրաժեշտ է օգնություն: Տեղեկություն կա, որ ռմբակոծել են թուրքական F-16 - ները Ադրբեջանի տարածքից: