Բավ է պառակտվել
06-12-2019 20:24

Առաջնագծում իրավիճակ թելադրողը Հայաստանի ու Արցախի զինված ուժերն են․ՊՆ փոխնախարար

Առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «Կրակոցների քանակը վերջին մեկ շաբաթվա ընթացքում սահմանների մեջ է, ոչ նվազել է, ոչ՝ ավելացել», - ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ եթե չհաշվենք անցած շաբաթվա միջադեպը, երբ մահացել էր մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել, արտառոց որևիցե դեպք չի գրանցվել:
Բալայանն ասաց, որ այդ դեպքով պաշտպանության բանակը խիստ պատասխան է տվել:
Բալայանը խոսեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենքի նախագծից, որով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել ու ծառայել մեկ ամիս: Փոխնախարարը նշեց,որ Պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաներում միջազգաին փորձն ամեն օր է ուսումնասիրում, և միջազային այն փորձը, որը մեջբերվում է, կիրառելի է Հայաստանում, քանի որ Հայաստանն առանձնահատուկ պայմաններում է իր գործունեությունը ծավալում։
«Ցանկացած լավ փորձ մենք կկիրառենք, բայց այն, որն առաջարկել է պարոն Սարգսյանը, դա ընդհանրապես մեզ համար ընդունելի չէ», - ասաց փոխնախարարը։
Փոխնախարարը խոսեց նաև օրերս Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն օ բողոքի ակցիային։Հիշեցենք ,որ մահացածի հարազարտները ցույց էին անում ԱԺ շենքի մոտ ու սպառնում որդու դին բերել ու դնել ԱԺ-ի մոտ: Նրանք պահանջում էին տեղեկություն, թե ինչ հանգամանքներում են իրենց որդուն սպանել:

«Որեւէ հիմք չկա պնդելու, որ թաքցրել ենք ծնողներից: ՊՆ-ն այնքան բաց, որքան հիմա է, երբեւիցե չի եղել: Ժամերի ընթացքում ցանկացած դեպք հաղորդվում է: Ի պաշտոնե ինձ հասած տեղեկությունները ես չեմ կարող հիմա հրապարակել, ես ունեմ նախնական վարկածները, որոնք չեն հրապարակվել: Ավելին ասեմ՝ ես տեսա մի կին, որը ներկայացավ փաստաբան, եւ որը հստակ իրականությանը ոչ համապատասխանող տեղեկություններ էր հայտնում: Բայց այն, ինչ ես տեղեկացված եմ, համարվում են ծառայողական գաղտնիք, եւ ես չեմ կարող հրապարակել: Այն վարկածները, որ քննարկվում են, շատ դեպքերում քրգործի վարույթն իրականացնող մարմինը միգուցե այլ վարկածներ ունենա, եւ այն վարկածները, որոնք մենք հրապարակենք ու հետո նախաքննության ընթացքում այլ բան պարզվի, դուք մեզ կմեղադրեք սուտ խոսելու մեջ»:
Պաշտպանության փոխնախարար խոսեց նաև Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին ,ասաց,որ մեր արտգործնախարարությունը մշտապես թիկունքում տեսնում է ՊՆ-ի եւ ԶՈՒ-ի աջակցությունը:
Դիտարկմանը, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որ քաղաքական լուծում պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունների արդյունքում՝ Բալայանն արձագանքեց. «Լավ է, խելքի են գալիս, որ պետք է բանակցային գործընթացով հարցը կարգավորվի եւ ռազմական հռետորաբանությունը նվազում է»: Հարցին՝ կարո՞ղ է շփման գծում լարվածություն դիտվի՝ Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Բանակցությունների ցանկացած ընթացքին զինված ուժերը պատրաստ են, խնդրում եմ, անհոգ եղեք, բանակցության ցանկացած ելքին ԶՈՒ-ն պատրաստ է: Բանակցությունների ընթացքը որեւէ ձեւով չի ազդում ԶՈՒ պատրաստվածության վրա, մարտական պատրաստության վրա: Ինչպես մի քանի անգամ հայտարարել ենք, այսօր առաջնագծում իրավիճակ թելադրողը Հայաստանի ու Արցախի զինված ուժերն են»,–ասաց Բալայանը։

 

Արմինե Գևորգյան