Բավ է պառակտվել
03-11-2020 20:00

Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ գրոհային ջոկատները փորձել են ներխուժել Քարին Տակ գյուղ - WarGonzo (տեսանյութ)

«Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ գրոհային ջոկատները փորձել են մոտենալ Քարին Տակ գյուղին։

Այս բնակավայրը գտնվում է Շուշիի ստորոտում: Համաձայն @Wargonzo նախագծի՝ մարտերն ընթացել են կիրճում, որի երկայնքով ադրբեջանական զինված ուժերը, ինչպես նաև թուրքամետ ահաբեկչական խմբավորումների վարձկանները եկել են Հադրութի կողմից: Հիմա դա արցախյան ճակատի ամենաթեժ կետերից մեկն է: Շատ շուտով մենք այնտեղից ռեպորտաժ կպատրաստենք ձեզ համար»: - գրել է ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը WarGonzo նախագծի իր Telegram ալիքում: