Բավ է պառակտվել
08-10-2020 10:45

Հարավային ուղղությամբ հրետանային հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ

Փախուստը ոմանց համար ազգային սպորտաձև է, ուղղակի մի քիչ տաքանալ է պետք…, գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Իսկ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան էլ տեղեկացրել է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր:

Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։

Արցախի Պաշտպանության բանակից էլ տեղեկացնում են, որ Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ:

Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից էլ տեղեկանում ենք, որ Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց: