Բավ է պառակտվել
08-02-2017 18:51

Ադրբեջանի նյարդերը տեղի են տալիս, բայց չարժե տրվել սադրանքներին. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանի իշխանությունները հունից դուրս են եկել, և փորձում են հրահրել նաև մյուսներին, բայց Հայստանը չպետք է տրվի այդ սադրանքներին: Չորեքշաբթի օրն այդ մասին հայտարարել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում մեկնաբանելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը:
«Դա խայտառակություն է , և այդ խայտառակությունը կվնասի այդ գործարքի բոլոր մասնակիցներին: Հասարակության բարկությունը հասկանալի է և ոչ միայն Հայաստանի, այլ նաև այլ երկրների միջազգային կառույցների, իրավապաշտպանների և միջազգային մամուլի բարկությունը»,- հայտարարել է ԱԳՆ ղեկավարը:
Երեքշաբթի օրը Բելոռուսի Գերագույն դատարանը ուժի մեջ էր թողել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Լապշինին՝ Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Գլխավոր դատախազության որոշումը:
Նույն օրը երեկոյան, բլոգերը Մինսկից հատուկ չվերթով հասցվել էր Բաքու, և փոխանցվել էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին:
Նալբանդյանի խոսքերով, Ադրբեջանը նման քայլի է գնացել առաջին հերթին Լեռնային Ղարաբաղ այցելությունները սահմանափակելու համար:
«Դա բոլորն են հասկանում, չնայած որ Լապշինի արտահանձնման համար այլ դրդապատճառներ են նշվում, բայց Ադրբեջանի «սև ցուցակը» որի մեջ հազարավոր միջազգային աչքի ընկնող քաղաքական գործիչներ են մտնում, ինքն իր փոխարեն ամեն ինչ ասում է՝ Արցախ այցելողների հոսքը չի դադարել, ընդհակառակը, շարունակվում է, և գնալով ավլանալու է»,- ընդգծել է նա:
Ինչպես նշել է Նալբանդյանը, ՀՀ ԱԳՆ-ն միշտ էլ պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր Հայաստանի և Ղարաբաղի հետ հարաբերություններ ստեղծելու պատրաստակամություն կհայտնեն:
2016 թ. դեկտեմբերի կեսերին Լապշինը գրել էր, որ ձերբակալվել է Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա գտնվում է «սև ցուցակում»՝ առանց Ադրբեջանի ղեկավարության հետ խորհրդակցելու Լեռնային Ղարաբաղ իր այցելության համար: