Բավ է պառակտվել
02-09-2020 16:43

“Մեր վերջնական նպատակը միասնական հայրենիք ունենալն է Հայաստանի հետ”․ Արցախի նախագահ

Մեր վերջնական նպատակը իասնական հայրենիք ունենալն է Հայաստանի հետ, ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունըանն իր նախագահության 100 օրվան նվիրված մամլո ասուլիսում:

“Բայց մենք պետք է իրատես լինենք: Մենք գիտենք, որ շատ քիչ հավանականություն կա, որ այս հարցը կլուծվի մեկ տասնամյակի ընթացքում: Դա անհնար է, մենք դա չենք տեսնում: Հետևաբար, հզորացնելով բանակը մենք պետք է պարտադրենք թշնամուն հաշվի նստել արցախյան հայկական ուժի հետ, պահպանել ստատուս քվոն մինչև մեծ աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք կարող են հանգեցնել հակամարտության մասնակի կարգավորմանն”,- ասել է նա:

Միաժամանակ, Հարությունյանը հայտարարել է, որ այս փուլում առաջնահերթությունը Արցախի անկախությունն է: