Բավ է պառակտվել
06-11-2020 13:07

Թշնամու հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններում շարունակվում են. ՊԲ (տեսանյութ)

Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:

Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել եւ թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:
Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաեւ հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում:
Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը եւ քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման եւ կրակային խոցման ուղղությամբ:

Իրանը հայտարարել է ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին
Շուշիում միանշանակ կանգնած են Արցախի պաշտպանական բանակի մարտիկները․ WarGonzo
Նման իրավիճակներ չպետք է կրկնվեն. Աղաջանյանն անընդունելի է անվանել Լաչինի միջանցքի արգելափակումը
Թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն հետ է շպրտվել. ԱՀ ՊԲ
Իրավիճակը Արցախում. Մանրամասեր առաջնագծից (լուսանկարներ)