Բավ է պառակտվել
25-09-2021 14:23

Նշանակվել է Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար։ Նա փոխարինեց վերջերս պաշտոնը ստանձնած Կոսոբոկովին

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շաբաթ օրն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Այս մասին հայտնում են ՀՀ Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունից։
Հանդիպմանը Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին:
Կոսոբոկովն Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար էր նշանակվել հոկտեմբերի սկզբին։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում: Նախարարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնավարման ընթացքում պատշաճ ծառայության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը և գոհունակություն հայտնել Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ:
Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: