Բավ է պառակտվել
23-04-2023 23:19

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի անօրինական տեղադրման փաստը ռուս խաղաղապահների տեղեկագրում չի հիշատակվում

ՌԴ ՊՆ-ն իր ամենօրյա տեղեկագրում չի անդրադարձել խաղաղապահների վերահսկողության տիրույթում գտնվող Հակարիի կամրջի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանը:

«Երեսուն դիտարկվող դիրքերում ռուսաստանյան խաղաղապահների կողմից իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն է իրականացվում։ Անցած օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել։ Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջանների երեք ուղղություններով»,- հաղորդվում է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի ապրիլի 23-ի տեղեկագրում։

Ավելի վաղ Երևանը և Ստեփանակերտը դատապարտել են Ադրբեջանի կողմից ՌԽԶ վերահսկողության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը և կոչ արել Մոսկվային վերացնել Բաքվի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը։