Բավ է պառակտվել
29-05-2020 13:39

«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ» Արցախի նախագահը Ադրբեջանի նախագահին

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլիամ Ալիևը հայտարարությանը։ Հարությանը նշել է, որ չի ցանկանում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարույթյուն չի եղել, մասնավորապես այն հատվածը, որ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»։
«Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք։ Պատրաստ ենք և ուզում եմ նաև վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են, այն, ինչ ունեցել ենք 1994 թվականին, կունենանք նաև այսօր։ Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբեք խոսել կամ «Մեր հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել։ Դուք հնարավորություն ունենք ձեր «պատմական» անճշտությունները շտկելու, եթե այդպես եք մտածում, բայց դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար»,-ասել էր Արայիկ Հարությունյանը։
Նա Ադրբեջանի նախագահին հորդորել էր ուժի լեզվով երբևէ չհամարձակվեն խոսել մեզ հետ։
«Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով գնալ հարցի տրամաբանական լուծմանը և այն հայտարարությունը, որ արել ես, որ միայն փուլային, իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց դա մի տարբերակով՝ առաջին հերթին ինքնորոշման իրավունքի ճանաչում, մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո արդեն բանակցություններ։ Այլ տարբերակ չի լինելու։ Մենք շարունակելու ենք համագործակցությունը մյուս ուժերի հետ, ի դեպ, Դավիթ Բաբայանը նշանակվել է խորհրդական»,-հավելեց նա։

 

Արմինե Գևորգյան