Բավ է պառակտվել
31-10-2020 23:46

Թուրքը Բերձոր ոտք չի դնելու. Ա.Ա.Մ Քաշաթաղի տարածքային միավորում

Հոկտեմբերի 31֊ին Բերձորի ուղղությամբ, երեք թևերով հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները մեր հրետանային դիպուկ կրակով ետ են շպրտվել, մեծ կորուստներ կրելով՝ ավելի քան 50֊100 դի։ Հրետանային կրակով խոցվել է ևս մեկ միավոր զինտեխնիկա։ Ձախ թևում ամրապնդվել է մեր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ։ Օրվա ընթացքում թշնամու կողմից հրետակոծվել է մեր դիրքերը, օգտագործելով հրետանային խոցման տարբեր միջոցներ։

Մեր հրետանու կրակով ճնշվել է բոլոր կրակակետերը։

Տող գյուղի մերձակայքում խոցվել է հակառակորդի մեծ կուտակումներ, որոնք պատրաստվում էին հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ։ Ճնշվել է նաև մեկ արձակման կայան, որը կրակ էր վարում մեր բնակավայրերի վրա։

Թուրքը Բերձոր ոտք չի դնելու

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ