Բավ է պառակտվել
24-07-2019 17:31

Նոր 150 կիլոմետրանոց ճանապարհը կկապի Հայաստանը Արցախի հետ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չորեքշաբթի տեղեկացրել է, որ քննարկվում է 2020 թվականին Կապանից Հադորութ տանող ճանապարհի շինարարությունը։

Նա տեղեկացրել է, որ իր արցախյան այցի ժամանակ հանդիպում է ունեցել ԱԽ նորանշանակ քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ, որի ընթացքում քննարկվել են ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրերն՝ Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնելու և զարգացման համար տնտեսական հնարավորությունները ստեղծելու նպատակով։

“Արցախի տնտեսական զարգացումը և անվտանգությունը փոխկապակցված են։ Հարկավոր է այնպես անել, որ ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումները լինեն արդյունավետ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ՝ անվտանգության տեսանկյունից”, - ասել է նա։

Գրիգորյանը հույս է հայտնել, որ տարեվերջին քննարկումները կավարտվեն, և պատրաստ կլինի շինարարության ճանապարհային քարտեզը։

“Կարող եմ ասել, որ Հայաստանում ռեսուրսների պակաս չկա, կա ներուժի պակաս նախագծերի իրագործման համար։ Օրինակ՝ մինչև 2020 թվականի հոկտեմբեր բոլոր հենակետերում կանցկացվի ջրամատակարարում”,-ասել է նա։