Բավ է պառակտվել
26-04-2020 19:11

Արցախի նորընտիր նախագահը խոստացել է անել առավելագույնը ընտրողների հույսերն արդարացնելու համար

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը խոստացել է անել ամեն հնարավորը ընտրողների հույսերն արդարացնելու համար։

“Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում ժողովրդի վստահության բարձր քվեին արժանանալու առթիվ ստացել եմ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ, նամակներ, հեռախոսազանգեր: Խոստովանեմ, որ յուրաքանչյուրիդ բարեմաղթանքները յուրովի ջերմություն են փոխանցել ինձ, որոնք նաև պարտավորեցնող են: Ուզում եմ հավաստիացնել, որ կլինեմ յուրաքանչյուր արցախցու նախագահը և կանեմ առավելագույնը բոլոր ընտրողների ու ողջ հայության հույսերն արդարացնելու համար”,- գրել է Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ դրան հնարավոր է հասնել համատեղ ջանքերով ու պատասխանատվությամբ՝ յուրաքանչյուրն իր կարողությունների չափով:

“Այնպես որ ձեզնից յուրաքանչյուրից, որպես հավաքական ներուժի անբաժանելի մասնիկներից, ես ինքս էլ ակնկալիքներ ունեմ։ Միասին մենք կհասնենք այնպիսի հաջողությունների, որոնց մասին չենք էլ երազել”,- գրել է Հարությունյանը:

Ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով “Ազատ Հայրենիք-ՔՄԴ” թեկնածու Արայիկ Հարությունյանը հավաքել էր ձայների 88 տոկոսն, իսկ ինքնառաջադրված Մասիս Մայիլյանը՝ 12 տոկոս։

Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը
Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում. Արցախի Նախագահ
Արայիկ Հարությունյանը հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ մեկնել է առաջնագիծ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը համատարած զորահավաք է հայտարարում (տեսանյութ)
Իրողությունների մասին. Արայիկ Հարությունյան