Բավ է պառակտվել
09-09-2021 16:43

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի նոր հրամանատարը ժամանել է Երևան և պաշտպանության նախարարի հետ քննարկել անվտանգության հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հինգշաբթի ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին: Այս մասին հայտնում է պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:

Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Օրերս իր գործունությունն ավարտեց Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Նա այդ նշանակումն էր ստացել անմիջապես Արցախում պատերազմի ավարտից հետո։