Բավ է պառակտվել
17-09-2022 10:27

Հայ-ադրբեջանական սահմանին սրման, Փելոսիի այցի, ՀԱՊԿ-ի, տրանսպորտային միջանցքի մասին. ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է երկրի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակի։

Ներկայացնում ենք նրա հայտարարությունների հիմնական կետերը։

Սահմանին զոհվածների մասին

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմի հաստատված զոհերի թիվը 135 է։ Բայց այս թիվը կարող է փոխվել։

Ադրբեջանցի զինվորականների մասին

Հայաստանի տարածքում կա թշնամու ներթափանցած մեկ-երկու խումբ։ Այժմ տարվում են նրանց որոնողական աշխատանքները։ Դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական ճանապարհով կլուծվի բավականին արագ։

Ռազմական դրության մասին

Հայաստանում այս պահին ռազմական դրություն հայտարարելը կարող է դիտարկվել որպես ագրեսիալ, քանի որ Ադրբեջանը մեզ անընդհատ մեղադրում է հարձակման նախապատրաստվելու, սադրանքներ անելու մեջ։

Հակառակորդի նկրտումների մասին

Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանն ու հայերը չլինեն։ Նրանք ցանկանում են, որ տարածաշրջանում լինեն միայն իրենք և Թուրքիան, և բանակցային գործընթացում ամեն ինչ անում են այս ուղղությամբ։

Խաղաղության պայմանագրի մասին

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, մոտ ապագայում դրա իրականացման հույս կա։

Արցախի մասին

Ինչ վերաբերում է Արցախին՝ դա տեղավորվում է նոյեմբերի 9-ի (2020թ.) համաձայնագրի շրջանակներում, Արցախի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, իսկ Հայաստանի Հանրապետությունն անում է հնարավոր ամեն ինչ Արցախի ժողովրդի համար։

ԱՄՆ-ի դերի մասին

ԱՄՆ միջամտությունը էական դեր է խաղացել հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության թուլացման գործում։ Այս փաստը, սակայն, ոչ մի կերպ չի նսեմացնում Ֆրանսիայի ներգրավվածության կամ Ռուսաստանի մշտական ​​օգնության գործոնը։

Փելոսիի գալու մասին

ԱԺ նախագահի հրավերով Երեւան կժամանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին։ Այցը կարեւոր է Հայաստանի անվտանգության երաշխիքների տեսանկյունից.

ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի մասին

Հայաստանի ակնկալիքները ՀԱՊԿ-ից չեն արդարացվում, խոսքը Ադրբեջանի ագրեսիայի նկատմամաբ կազմակերպության արձագանքի մասին է։ Հայաստանն արդեն արել է իր հետևությունները։

Ռուս գործընկերներից Երեւանն ակնկալում է շատ ավելի շոշափելի քայլեր ոչ թե հայտարարությունների մակարդակով կամ կցկտուր ինչ-որ կիսատ խոսքերի մակարդակով։

Տրանսպորտային միջանցքի մասին

Կա միայն Լաչինի միջանցքը, այլ միջանցք չկա և չի կարող լինել։ «Զանգեզուրի միջանցք» բառակապակցություն գոյություն չունի, բացառությամբ՝ թերևս, Ադրբեջանի նախագահի լեքսիկոնի։