Բավ է պառակտվել
08-11-2020 12:09

Իրավիճակը Արցախում. Մանրամասեր առաջնագծից (լուսանկարներ)

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն հայտնում է. "Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։  Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։ Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին։

Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։"

Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին տեղեկացրել է. "Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում:
Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:
Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ":

Քիչ առաջ նաև ավելացրել իր ֆեյսբուքյան էջում. "Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին":