Բավ է պառակտվել
11-11-2020 17:00

«Ասել, որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է՝ ծաղրել բանակին»․ Վիտալի Բալասանյան

«Հայրենակիցներ, ասել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է՝ ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից:

Պարզապես անբարոյականություն է ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին: Շուշին պետք է պաշտպաներ բանակը, այլ ոչ թե անհատները և կամավորականները, որոնց պատճառով իբր Շուշին ընկել է:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը այսօր ուղիղ եթերում ասել էր․ «Եթե դավադրության կամ դրա պատճառների մասին ենք խոսքում ու թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին։

Արմինե Գևորգյան