Բավ է պառակտվել
28-07-2022 18:09

Արցախի ՄԻՊ-ը օմբուդսմեն ներկայացրել է ադրբեջանական կողմից հնչած կրակոցների մանրամասները և ցուցադրել հետևանքները

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերում ադրբեջանական կողմից հնչած կրակոցների մանրամասները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արցախի ոստիկանությունը, հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ է վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Զոհեր և տուժածներ չկան։

Ստեփանյանը հայտնել է, որ կրակոցների արդյունքում խոցվել է Կարմիր շուկա համայնքի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, նույն տան բակում հայտաբերվել է հրաձգային զինատեսակի 8 փամփուշտ։