Բավ է պառակտվել
04-11-2020 20:08

Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը. գործողություն «գյոռբագյոռ»

ԱՀ պաշտպանության բանակը հայտնաբերել, որոշ ժամանակ անօդաչու սարքերով հետևել, այնուհետև, կուտակման վայրում հրետանային դիպուկ հարվածներով ոչնչացրել է Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող թշնամու ստորաբաժանումը, որի հիմնական մասն, ամենայն հավանականությամբ, սիրիացի վարձկաններ են։

Մասնավորապես, կադրերից մեկում, մինչև հայկական հրետանու հարվածները, երևում է, թե ինչպես է խմբավորման զինյալների մեծ մասն, ըստ ամենայնի՝ մահմեդական աղոթք (նամազ) անում։