Բավ է պառակտվել
15-03-2017 11:34

Մինչև 2020թ. «HALO Trust»-ը ծրագրում է ականազերծել Արցախի ողջ տարածքը

Միջազգային հումանիտար «The HALO Trust» կազմակերպությունը 1մլն. դոլար է հավաքել՝ Լեռնային Ղարաբաղի տարածքների ականազերծման աշխատանքների շարունակման համար:
ԼՂՀ տարածքի լիարժեք ականազերծման ծրագիր արժողությունը գնահատվում է 8 մլն. դոլար:
« Լեռնային Ղարաբաղի բնակիչները տարածքների ականապատվածության արդյունքում, երևի, տառապում են ավելի քան աշխարհում որևէ մեկը: Տարածքը ուժեղ ականապատվել էր 1994թ. Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության արդյունքում: Եվ այդ փաստը մինչ օրս ազդում է բնակչության կյանքի մակարդակի վրա և սահմանափակում է երկրի տնտեսական աճը: Հատկանշական է, որ ականների պայթյուններից զոհերի մեկ երրորդը երեխաներ են»,- ասված է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ:
2000 թվականից «The HALO Trust»-ը Ղարաբաղում ականազերծել է 445 ականապատ դաշտեր, 11,2 հազ. մակերեսային և ավելի քան 25,3 հազ. կասետային ականներ, ինչպես նաև այլ չպայթած ռազմամթերք:
Մնացած 70 ականապատ դաշտերը վնասազերծելու համար կազմակերպությունը գտել է անանուն դոնոր, ով Ղարաբաղի ականազերծման համար պատրաստ է նվիրաբերել 4 մլն. դոլար: Անանուն դոնորը խոստացել է վճարել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի կեսը (ընդհանուրը 8 մլն. դոլար է), եթե «The HALO Trust»-ին հաջողվի հավաքել մնացած գումարը: Ղարաբաղի տարածքի լիարժեք ականազերծումը ծրագրվում է իրականացնել մինչև 2020թ. :
Կազմակերպությունը նաև« Անվտանգ քայլեր՝ Ղարաբաղի բնակիչների համար» ծրագրի երկու համանախագահ է նշանակել իրենց բարեգարծական գործունեությամբ հայտնի Նինա և Րաֆֆի Ֆեստեկջյաններին: Համանախագահները կօգնեն բարձրացնել տվյալ խնդրի մասին իրազեկվածությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհի կայկական համայնքներում: Հյուսիսային Ամերիկայում նրանք կկազմակերպեն Սկաուտ Թուֆենկջյանի ղարաբաղյան լուսանկարների ցուցադրությունը, որի նպատակը կլինի միջոցների հանգանակությունը:
«The HALO Trust» -ը աշխարհի խոշորագույն հումանիտար կազմակերպությունն է, որը զբաղվում է տարածքների ականազերծմամբ: ԼՂՀ-ում կազմակերպությունը գործում է 2000թ.-ից: