Բավ է պառակտվել
18-01-2021 11:05

Արցախում հայտնաբերվել է հայ զինծառայողների ևս երեք աճյուն

Որոնողափրկարական աշխատանքների արդյունքում ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնաբերվել է զինծառայողների ևս 3 մարմին։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Երկու աճյունը հայտնաբերվել է Ջաբրայիլում, ինքնությունը պարզելու համար կիրականացվի ԴՆԹ փորձաքննություն։ Մեկ մարմին հայտնաբերվել է Որոտանում, գտնված անձի ինքնությունը հայտնի է՝ նա Արսեն Մամիկոնյանն է»,- հայտնել է Թադևոսյանը։

Նրա խոսքով` այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն Հադրութում, Վարանդայում (Ֆիզուլի) և Ջրականում (Ջաբրայիլ):

Որոնողական աշխատանքներին մասնակցում են զոհվածների հարազատները և տարածքին ծանոթ կամավորականներ։

Մարտական գործողությունների վայրում նոյեմբերից սկսված որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1238 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմին: