Բավ է պառակտվել
17-08-2018 10:41

Հրաժարվել բանակցություններից՝ նշանակում է ընդունել, որ պատերազմը միակ լուծումն է

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ես երբեք չեմ խուսափել բանակցություններից: Ընդդիմության գլխավոր խնդիրը իշխանություններին հուշելն է՝ իր կարծիքը բարձրաձայնելով: Դուք կարող եք սովորել միայն այն դեպքում, երբ պատրաստ եք շփվել այլ կարծիք ունեցող մարդկանց հետ: Երբ մեկ վայրում հավաքվում են միանման մտածող մարդիկ՝ նրանք միմյանցից ոչինչ չեն կարող սովորել: Անհրաժեշտ է լսել նաև այլ կարծիք», - ասել է նա Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը տրված իր հարցազրույցում:
Միևնույն ժամանակ նախկին նախագահը ձեռնպահ մնաց Ղարաբաղում տիրող իրավիճակին գնահատական տալուց՝ բացատրելով, որ նա վաղուց այնտեղ չի եղել և միգուցե իրեն անհրաժեշտ է հանդիպել Բակո Սահակյանի (ԼՂՀ նախագահ – խմբ.) հետ ներկայիս իրավիճակի մասին առաջին ձեռքից տեղեկություններ ստանալու համար: Մեկնաբանելով Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը չպետք է բանակցի Ղարաբաղի անունից, և վերջինս պետք է դառնա բանակցությունների անմիջական մասնակից՝ Քոչարյանը նշեց, որ Հայաստանի առաջին դեմքը չի կարող կողք քաշվել և ասել, որ լվանում է ձեռքերը:
«Ժամանակի ընթացքում մասնակցությունն այսպես թե այնպես կլինի, և այդ մասին, անշուշտ, համապատասխան հայտարարություններ կարվեն: Այս պարագայում պատճառն անփորձությունն է, քանի որ նրանք լիովին չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում բանակցային գործընթացից հրաժարվելը և դրա հնարավոր հետևանքները», - պարզաբանեց նա: