Բավ է պառակտվել
20-05-2019 20:34

Բակո Սահակյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Այսօր ԱԺ֊ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Հիշեցնենք,որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

Արցախի նախագահը տեղեկություն չունի, որ կան այնպիսի ուժեր և գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ:
«Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, ու եթե կան այդպիսի նպատակներ, բնականաբար ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն», - հայտարարեց Բակո Սահակյանը,հավելելով որ եթե կան այդպիսի ուժեր, իրենք պարտավոր են բացահայտել այդ մարդկանց։

 

Արմինե Գևորգյան