Բավ է պառակտվել
19-07-2017 15:08

Արցախի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել

Արցախի Հանրապետության խորհրդարանի չորեքշաբթի օրը կայացած հատուկ նիստի ընթացքում նախագահի պաշտոնում ընտրվել է Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը:
«Artsakhpress»-ի փոխանցմամբ Սահակյանի օգտին է քվեարկել 28 հոգի, իսկ նրա միակ մրցակից Էդուարդ Աղաբեկյանի օգտին՝4:
Ընտրվելու համար բավական էր 21 քվեն:
Նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել վստահության համար, և ընդգծել է, որ շարունակելու է իր աշխատանքը նոր եռանդով ու նոր ծրագրերով՝ հանուն Արցախի զարգացման և բարգավաճման:
Նշենք, որ 33 պատգամավորներից նիստին ներկա էին 32-ը:
Հիշեցնենք, որ Արցախի Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, նորընտիր նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը (2020 թվականը), ինչից հետո Արցախում տեղի կունենան երկրի ղեկավարի համապետական ընտրություններ: