Բավ է պառակտվել
26-08-2022 17:15

Հայաստանի և Արցախի խորհրդարանները կքքնարկեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուրբաթ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, հայտնում է Արցախի ԱԺ մամլո ծառայությունը։

Խորհրդարանի ղեկավարը խոսել է սեպտեմբերի 2-րդ կեսին նախատեսվող Արցախ-Հայաստան միջխորհրդարանական նիստ գումարելու և օրակարգ ձևավորելու մասին։ Ձևավորվող օրակարգում կընդգրվեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր։