Բավ է պառակտվել
05-06-2019 15:18

“Բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը ես եմ փոխանցել Արցախի իշխանություններին”․Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչ իրեն Արցախի իշխանությունները տեղյակ չէին Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի բովանդակության մասին, ինչպես նաև մեկնաբանել է կարգավորման գործընթացի զարգացումների մասին արցախյան կողմի հայտարարությունները սոցցանցերում։

«Ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել ու ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը։ Հետաքրքրվել եմ, համաձա՞յն են դրա հետ, և պարզվել է, որ բոլորը համաձայն են։ Եվ երբ սրանից հետո այդ սեղանի շուրջ նստած մարդիկ սադրում են և ասում, որ այդ կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում։ Ես էս մարդու հետ խոսել եմ գաղտնիության պայմաններում, ի՞նչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, իսկ էս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է՝ գնա Ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա, ի՞նչի համար է ինքը դա անում», - ասել է վարչապետը։

Այս կապակցությամբ նա նշել է, որ երբ իշխանության ղեկին էր այդ մարդու “լավ ընկերը”, նա ընդհանրապես ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, “ոչ ոք հարկ չի համարել տեղեկացնել, թե ինչ է կատարվում”։

“Ես եմ փոխանցել Արցախի իշխանություններին Ղարաբաղի շուրջ բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը։ Մինչ այդ նրանք ընդհանրապես տեղյակ չեն եղել բանակցությունների բավանդակությանից։ Հինգ անգամ հարցրել եմ՝ տեղյակ եք, ինչի՞ շուրջ են գնում բանակցությունները։ Նրանք տեղյակ չէին։ Եվ այդքանից հետո նրանք իրենց օգնականների միջոցով սոցցանցերում գրում են հակազգային իշխանության մասի՞ն։ Ինչի՞ համար են դա անում”,-ասել է վարչապետը։

Եզրափակելով, Փաշինյանն ընդգծել է, որ “ռիսկերը կառավարելի են և արմատախիլ կարվեն”։