Բավ է պառակտվել
18-01-2019 16:01

Փաշինյանը պետք է հրաժարվի ղարաբաղյան հարցի շուրջ բոլոր համաձայնություններից․ փորձագետներ

Հայաստանի իշխանությունները կարող են նոր էջ բացել ղարաբաղյան կարգավորման գործընթացում և հրաժարվել նախկին համաձայնություններից, ուրբաթ օրը լրագրողներին ասել է “Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության” կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

“Փաշինյանն ունի բոլոր իրավունքները նոր էջ բացել, հրաժարվել նախկին իշխանությունների սխալներից և Հայաստանի համար անհարմար Մադրիդյան սկզբունքներից և ձևավորել բանակցությունների օրակարգի հայկական տարբերակ”,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, դրա համար նա պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ապա՝ ամբողջ աշխարհին ներկայացնի Արցախի անկախության իրավական հիմնավորումներն, ինչպես նաև՝ պատճառներն ինչու՞ են այդ հողերը պատմականորեն հայկական։

Նա հայկական կողմի բացթողումներից նշել է նաև միասնական քաղաքականության և բոլոր հարթակներում հստակ դիրքորոշում արտահակտելու բացակայությունն՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը առիթը բաց չի թողնում իր կարծիքն արտահայտելու համար։

Քաղաքագետ, “Քաղաքական հետազոտությունների ակադեմիա” հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Մանասյանն իր հերթին որոշակի մտավախություն է արտահայտել, որ երիտասարդ քաղաքական գործիչներն արտաքին քաղաքականութունը կվարեն ոգևավորության ալիքի, այլ ոչ՝ քաղաքական սկզբունքների հիմքի վրա։

Նրա խոսքերով, Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ բանակցությունների սեղանի շուրջ նա չի ներկայացնի Ղարաբաղն անզգույշ է, ինչը հիմնականում պայմանավորված է փորձագիտական հանրույթի հետ շփումների բացակայությամբ։

“Փորձագիտական աջակցության պակասը հանգեցրել է նրան, որ հայկական հասարակության մեջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չկա հստակ դիրքորոշում, մասնավորապես, շատերը կարծում են, որ հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, այն դեպքում, երբ անցած տարի լրացել է հակամարտության 100 տարին, որը սկսվել է 1918 թվականին, երբ Ղարաբաղը հայտարարել է, որ Հայաստանի անբաժանելի մասն է կազմում, իսկ Ադրբեջանը դեռևս գոյություն չուներ”, - ասել է Մանասյանը:

“Ընդդեմ իրավական կամայականության” հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված ոչ մի որոշում իրավական ուժ չի ունենա Արցախի համար

”Հայաստանն ընդամենը Արցախի անվտանգության երաշխավորն է և հենց այդ կարգավիճակով պետք է մասնակցի բանակցություններին, դրանով է պայմանավորված հայ զինծառայողների ներկայությունը Արցախում”, - ասել է Ալավերդյանը:

Նա համաձայնել է այն կարծիքի հետ, որ Փաշինյանի հայտարարությունները վաղաժամ են և չկշռադատված, և լուրջ փորձագիտական աջակցության կարիք ունեն։

“Պատմականորեն իրավիճակ է ստեղծվել, որից նոր իշանությունները պարտավոր են և հնարավորություն ունեն դուրս գալ՝ հայտարարելով բոլոր նախկին պայմանավորվածություններից հրաժարվելու մասին” ,- ասել է Ալավերդյանը։