Բավ է պառակտվել
13-12-2018 15:31

Փաշինյանն Արցախի նախագահի հետ քննարկել է ներքին և արտաքին քաղաքականության հարցեր

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հաղորդել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, երկու հայկական հանրապետությունների անվտանգությանը, 2019 թ. Արցախի և Հայաստանի պետական բյուջեների ձևւավորմանը վերաբերող մի շարք հարցեր: