Բավ է պառակտվել
05-08-2019 18:33

Փաշինյանն Արցախի նախագահի հետ քննարկել է երկու պետությունների համագործակցությունը տարբեր ոլորտներում

Արցախի նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի հանդիպում է ունեցել Համահայկական 7-րդ խաղերի բացման կապակցությամբ Արցախում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը։

Հանդիպմանը քննարկվել է տարբեր ոլորտներում երկու պետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Համահայկական 7-րդ ամառային խաղերը կանցկացվեն 2019-ի օգոստոսի 6-17-ը ՝ Արցախում և Հայաստանում: Խաղերի նշանաբանն է `”Միասնություն՝ սպորտի միջոցով”, բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին, Ստեփանակերտում: Փաշինյանն օգոստոսի 5-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և այդ ““իսկապես շատ կարևոր խոսակցության” մտադիր է անդրադառնալ հայաստանյան, արցախյան և սփյուռքի օրակարգային որոշ կարևոր հարցերին։