Բավ է պառակտվել
02-08-2019 11:19

Փաշինյանը հրավիրել է հայրենակիցներին Ստեփանակերտ՝ մասնակցելու համահայկական խաղերի բացմանը

Հայաստանի վարաչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Արցախի մայրաքաղաքում։
“Օգոստոսի 5-ին, ժամը 19։00-ին ելույթ կունենամ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում”,-հայտնել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ օգոստոսի 6-ին Ստեփանակերտում սպասվում է շատ կարևոր իրադարձություն` Համահայկական խաղերի բացման արարողությունը, և այնտեղ կհավաքվեն համայն հայության ներկայացուցիչները։

“Կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է՝ մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները ճշգրիտ և արդյունավետ օգտագործելու մասին”- ընդգծել է վարչապետը։

Նա հույս է հայտնել, որ տեղի է կունենա “իսկապես շատ կարևոր խոսակցություն”։

“Իհարկե, անդրադարձ կկատարվի արցախյան, հայաստանյան և սփյուռքի օրակարգային հարցերին։ Ուշադրության կենտրոնում կլինի համազգային միասնությունը, բայց թիվ մեկ նպատակը կլինի մեր համազգային միասնության և դրանից բխող եզրակացությունների փաստումն”,-ասել է Փաշինյանը:

7-րդ ամառային համահայկական խաղերը կանցկացվեն 2019-ի օգոստոսի 6-17-ը ՝ Արցախում և Հայաստանում: Խաղերի նշանաբանն է `”Միասնություն՝ սպորտի միջոցով”, բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին, Ստեփանակերտում: