Բավ է պառակտվել
16-11-2018 14:24

Փաշինյանը մասնակցել է հատուկ զորավարժություններին զորամասերից մեկում

  Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ ուրբաթ ալցելել է Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մարտական հենակետ և հետևել է հատուկ ցուցադրական մարտավարական հարձակողական զորավարժություններինին։

Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում տիրող իրավիճակին, այնուհետև նրան ներկայացվել են ինժեներական կառույցները և ամրացումները, հուսալի պաշտպանություն իրականացնելու, դիրքերում անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար նոր տեխնոլոգիաները, տեխնիկական զինվածությունը։

Փաշինյանը հետևել է մարտական հրաձգությանը բարդ լեռնային պայմաններում, որի ընթացքում գրոհող խմբերը իրականացրել են նոր բնագծերի գրավման գործողություններ։

Վարչապետի պաշտոնակատարը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ, շնորհակալություն է հայտնել նվիրված ծառայության համար։ Փաշինյանը խրախուսել է զինծառայողներին, մաղթել առողջություն և խաղաղ ծառայություն։