Բավ է պառակտվել
12-12-2022 10:47

Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղում և տարածաշրջանում ցեղասպանության սպառնալիքի մասին

Այսօր էլ ցեղասպանության սպառնալիքն ու վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է նշեմ, որ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ, մասնավորապես, ԼՂ բնակչության կողմից ահազանգվում է ցեղասպանությունը որպես սպառնալիք և կարշում եմ, որ մենք և միջազգային հանրությունը այդ ահազանգերին պետք է լուրջ վերաբերվի»,– Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի մեկնարկի կապակցությամբ իր ողջույնի խոսքում ասել է Փաշինյանը։

Ինչպես նշել է Փաշինյանը, թվում էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեխանիզմներ է ստեղծել ԼՂ հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, սակայն հետագայում մենք տեսանք իրողություններ, որոնք հնչող մտահոգություններն ավելի առարկայական են դարձնում։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը անցնում է 2022 թվականի դեկտեմբերի 12-13-ը Երևանում՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով։ Այս տարի Ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումն անցկացվել է Հայաստանում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ 2015 թվականին։