Բավ է պառակտվել
20-02-2022 22:42

«Արցախը վերջնականապես կործանելու Ադրբեջանի ծրագիրը կրկին չիրագործվեց․ մենք ընդմիշտ Արցախում ենք»․ ԱԽ քարտուղար

Ադրբեջանն օկուպացրեց մեր հողերի մեծ մասը, սակայն Արցախը վերջնականապես կործանելու ծրագիրը կրկին չիրագործվեց։ Այս մասին ասվում է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի Հանրապետության վերածննդի տարեդարձի առթիվ արված ուղերձում։

1988թ․ փետրվարի 28-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) հայտարարեց Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։

«Մենք ընդմիշտ Արցախում ենք՝ սրբազան այս հողը պահելու անսասան կամքով համակված, քանզի մեր արմատները խորն են։ 1988 թվականի Փետրվարի 20-ը դարձավ մեր ժողովրդի վճռականության, սխրանքի, ազատասիրության և միասնականության խորհրդանիշը։ Համազգային, իրավացի և արդար Շարժումն Ադրբեջանն ընդունեց իրեն բնորոշ վայրագությամբ՝ պարտադրելով պատերազմ։ Մեծ տառապանքների և հազարավոր զոհերի գնով հայ ժողովուրդը հասավ Գոյամարտի հաղթական ավարտին»,- հիշեցրել է Բալասանյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը 2020թ․ նոր պատերազմ սանձազերծեց, որը հազարավոր կյանքեր խլեց։

Անվտանգության խորհրդի քարտուղարը հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատերազմից հետո կանեն ամեն հնարավոր բան արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելու, լիարժեք խաղաղությունն ապահովելու համար։