Բավ է պառակտվել
02-12-2019 22:14

Արցախում զինծառայողների մահվան և վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ

Քրեական գործ է հարուցվել Արցախում զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի վիրավորելու փաստի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մահափորձ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: