Բավ է պառակտվել
20-05-2020 20:36

Զինծառայող Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը։ Այս մասին հայտնվում է Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Արամյանը։

Խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է կրտսեր սերժանտ։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
“Արցախի Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին”,- ասված է հաղորդագրությունում։