Բավ է պառակտվել
27-09-2020 18:26

Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր

Արցախում 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ ունենք։ Տեղեկությունն փոխանցեց այսօր ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Հայկական ԶՈՒն 3 ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ է խոցել։ Այս պահին ընթանում են թեժ մարտեր», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն այս պահին կայուն է։ Սարգսյանը նշեց` պատրաստ ենք կյանքի գնով կատարել անհնարինը։ Նա ասաց` համոզված է, որ հակառակորդին ստիպելու են խաղաղություն աղերսել։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

 

 

Արմինե Գևորգյան