Բավ է պառակտվել
05-10-2020 13:19

Հակամարտության ողջ պարագծով Արցախի բանակը շարունակում է պայքարել կյանքի և մահվան համար

Սիրելի ՛ հայրենակիցներ
Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում՝ Մեխակավանում (Ջեբրաիլ): Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:
Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ:
Փա ՛ռք հայոց բանակին։