Բավ է պառակտվել
26-01-2023 19:11

Ստեփանակերտի գազամատակարարումը կվերականգնվի

Հունվարի 26-ին ժամը 15:00-ից Ստեփանակերտի բնակչության գազամատակարարումը կվերականգնվի, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ստեփանակերտի գազալցակայանները կշարունակեն աշխատանքը, որը վերսկսվել էր նախորդ գիշեր՝ պայմանավորված հանրապետության գազամատակարարման մասնակի վերականգնումով։

Ստեփանակերտի գազամատակարարումը չի վերականգնվել։ «Արցախգազ»-ը նշել է պատճառը
Ստեփանակերտի գազամատակարարումը կվերսկսվի․ «Արցախգազ»-ը հայտարարել է ժամկետները
Արցախի գազամատակարարութմը մասնակի վերականգնվել է
Հայաստանում վերականգնվել է բոլոր ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը․ «Գազպրոմ-Արմենիա»
Արցախի գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից, մասամբ վերականգնվել է, կլինեն սահմանափակումներ