Բավ է պառակտվել
14-03-2019 13:52

Ձերբակալվել է Արցախում ժամկետային ծառայողի սպանության կասկածյալը

Արցախում շարքային Կարեն Կարապետյանի սպանության գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակցին, տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը։

2019 թվականի մարտի 12-ին ժամը 06։50-ի մոտակայքում N զորամասի մարտական դիրքում ձախ ձեռքի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային միջանցիկ մահացու վնասվածք է ստացել ժամկետային ծառայող Կարեն Կարապետյանը։

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը: Ձեռքբերված ապացաույցների համակցությամբ զոհվածի համածառայակից ժամկետային ծառայողին մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության համար․նա կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։