Բավ է պառակտվել
31-03-2021 11:36

Զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները Ղարաբաղում արդյունք չեն տվել

Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցները շարունակում են որոնողական աշխատանքներն այլ ուղղություններով։

Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել, հայտնել է չորեքշաբթի ԱԻՊԾ մամլո ծառայությունը։

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջաբրայիլ) շրջաններում»,- նշվել է հաղորդագրությունում:

Զինադադարից հետո մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել է, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1524 աճյուն: