Բավ է պառակտվել
12-04-2021 12:23

Զոհվածների աճյունների որոնողական աշխատանքներն անարդյունք են եղել․ դրանք վաղը կշարունակվեն

Անցած կիրակիորոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել Հադրութի ուղղությամբ։

Ղարաբաղում զինծառայողների և անհայտ կորածների աճյունների ապրիլի 10-ին իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։ Այս մասին ասվում է ԼՂՀ արտակարգ իրավիճակների Պետծառայության հաղորդագրությունում։

Նշվում է, որ որոնողական աշխատանքները տարվել են Հադրութի շրջանում, հայ զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել։

Գերատեսչությունը նշում է, որ երկուշաբթի որոնողական աշխատանքներ չեն իրականացվի։ Ամենայն հավանականությամբ, դրանք կշարունակվեն երեքշաբթի, ապրիլի 13-ին։

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: