Բավ է պառակտվել
29-05-2020 12:38

Քաղաքական առևտուր չի եղել․ԱԳՆ Մասիս Մայիլյան, ԱԱԽՔ Սամվել Բաբայան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակել է Արցախի ԱԳ նախարար։

Այս մասին հայտնեց ուղիղ եթերում։
«Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է: Ուղղակի մենք մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում: Խնդրում եմ սա չհամարել քաղաքական առևտուր: Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ համաձայնել ենք միասին ստանձնել պատասխանատվությունը»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում երկրորդ փուլում նախագահի աթոռի համար պայքարում էին Մասիս Մայիլյանը և Արայիկ Հարությանը։ Մասիս Մայիլյանը իր ընտրողներին կոչ էր արել չգնալ ու չմասակցել ընտրություններին հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։
Արցախի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել էր, որ մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից, և ինքը պարզապես ի գիտություն է ընդունում քվեարկությունից հետո Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած տվյալները։

Արայիկ Հարությունյանը հայտնեց նաև, որ Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար:
Նորաստեղծ նախարարության՝ Ռազմահայրենասիրության, երիտասարդության ու սպորտի նախարար նշանակվեց ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը:
Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի պաշտոնում:

 

 

Արմինե Գևորգյան